Մատչելիության հղումներ

Իտալիայում սկսել են վակցինա ներարկել կապիկի ծաղկի դեմ


Կապիկի ծաղիկ առաջացնող վիրուսը, արխիվ
Կապիկի ծաղիկ առաջացնող վիրուսը, արխիվ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմի «Սպալանցանի» հիվանդանոցում սկսել են ցանկացողներին ներարկել պատվաստանյութ կապիկի ծաղկի դեմ: Հիվանդանոցի ադմինիստրացիան հայտնել է, որ պատվաստվելու հայտ է ներկայացրել 600 մարդ:

Ցանկացողներին ներարկում են Jynneos պատվաստանյութը, որն արտադրում է Bavarian Nordic ընկերությունը:

Իտալիայում օգոստոսի 5-ի դրությամբ արձանագրվել է կապիկի ծաղկի 545 դեպք: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հուլիսին կապիկի ծաղիկը որակել է որպես «հանրային առողջության ոլորտում միջազգային աստիճանի արտակարգ իրավիճակ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG