Մատչելիության հղումներ

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Սոթքի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը


Հայ զինվորները մարտական հերթապահության ժամանակ, Սոթքի հատված, 2018թ․
Հայ զինվորները մարտական հերթապահության ժամանակ, Սոթքի հատված, 2018թ․

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով շաբաթ օրը վիրավորվել է Պաշտպանության նախարարության պարտադիր ժամկետային զինծառայող Նվեր Արմենի Գևորգյանը:

«Ռուս խաղաղապահների հրամանատարությունը, ադրբեջանական և հայկական կողմերի հետ համագործակցությամբ, կարգավորել է այս միջադեպը, կողմերի միջև շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել», - ասված է հաղորդագրությունում։

Նաև նշվում է, որ 27 դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա դիտարկում և վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։

Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ շաբաթ երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում ադրբեջանական կողմի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ պարտադիր ժամկետային զինծառայող 20-ամյա Նվեր Արմենի Գևորգյանը։ Ադրբեջանական կողմը հերքել էր այս լուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG