Միջուկային առճակատման վտանգը կրկին ի հայտ է եկել տասնամյակներ անց, այսօր հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և կոչ արել միջուկային տերություններին՝ պարտավորվել առաջինը չօգտագործել նման զենք:
«Ատոմակայանի վրա ցանկացած հարձակում ինքնասպանություն է», - ասել է Գուտերեշը՝ պատասխանելով Ուկրաինայում Եվրոպայի ամենամեծ Զապորոժիե ատոմակայանի ուղղությամբ նոր գնդակոծությունների մասին հաղորդագրություններին։
Գուտերեշն այս մասին հայտարարել է Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում՝ շաբաթ օրը Հիրոսիմայի Խաղաղության հուշահամալիրում աշխարհի առաջին ատոմային ռմբակոծության 77-ամյակին նվիրված արարողությանը մասնակցելուց հետո: