Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռազմական գործողության արդյունքում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Բուզդուխ բարձունքը և դրա շրջակա տարածքները, ինչպես նաև ռազմավարական այլ բարձունքներ:
Հայկական կողմը Ադրբեջանի տարածած այս հայտարարությանը դեռ չի արձագանքել:
Շաբաթասկզբից Արցախում լարված իրավիճակ է, օգոստոսի 3-ից մասնակի զորահավաք է հայտարարվել։ Հայկական կողմը հաղորդել է երկու զոհի, 19 վիրավորի, ադրբեջանականը՝ մեկ զոհի մասին: Այսօր Արցախի ՊԲ-ն հաղորդեց, որ Օգոստոսի 5-ի լույս 6-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ իրադրությունը, չնայած որոշակի լարվածությանը, հարաբերականորեն կայուն է եղել: