Մատչելիության հղումներ

Սոչիում ընթանում է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը


Սոչիում մեկնարկել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը։ Բանակցություններից առաջ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Ռեջեփ Էրդողանին ուկրաինական հացահատիկի արտահանման հետ կապված իրավիճակի «փաթեթային լուծման» համար։

«Մատակարարումներն արդեն սկսվել են: Ես ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել և՛ դրա համար, և՛ այն բանի համար, որ միաժամանակ փաթեթային որոշում է կայացվել համաշխարհային շուկաներ ռուսական սննդամթերքի և պարարտանյութերի անխափան մատակարարումների մասով», - Էրդողանին դիմելով` ասել է Կրեմլի ղեկավարը։

Ռուսաստանի նախագահը հավելել է, որ եվրոպական երկրները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային այն բանի համար, որ «Թուրքական հոսքը»՝ Եվրոպա գազի մատակարարման հիմնական ուղիներից մեկը, աշխատում է անխափան։

Էրդողանն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան նոր էջ կբացեն իրենց երկկողմ հարաբերություններում, եթե կարողանան ընդհանուր հայտարարի գալ որոշ հարցերի շուրջ։

XS
SM
MD
LG