Մատչելիության հղումներ

Վլադիմիր Զելենսկի. «30 հազար տոննա եգիպտացորենը մեկ կաթիլ է ծովում»


Եգիպտացորենով բեռնված «Ռազոնի» նավը դուրս եկավ Օդեսայից նավահանգստից
Եգիպտացորենով բեռնված «Ռազոնի» նավը դուրս եկավ Օդեսայից նավահանգստից

Ուկրաինական պարենով բեռնված «Ռազոնի» նավն անցել է Բոսֆորի նեղուցով և ուղևորվում է դեպի Լիբանան: Նավը մոտ 30 հազար տոննա եգիպտացորեն է փոխադրում:

Դա առաջին նավն է, որը պետք է ռուսների կողմից պաշարված ուկրաինական նավահանգիստներից հացահատիկ և բուսական յուղ հասցնի սովի սպառնալիքի տակ հայտնված մերձավոր-արևելյան և աֆրիկյան երկրներ:

Մինչդեռ ավստրալացի ուսանողների հետ հեռուստակապով կազմակերպված հանդիպման ընթացքում Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկին ասել է, թե 30 հազար տոննան շատ փոքր քանակություն է:

«Վերջերս ՄԱԿ-ի և Թուրքիայի գործընկերությամբ մենք ծով ուղարկեցինք առաջին նավը, բայց դա մեկ կաթիլ է ծովում, սակայն մենք հուսով ենք, որ սա կշարունակվի: Այս պատերազմի հետևանքները սոսկալի են ոչ միայն Ուկրաինայի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասել է Զեկլենսկին:

Ուկրաինայում կան հացահատիկի և այլ պարենի տասնյակ միլիոնավոր տոննաներ, այդ պարենը նավահանգիստներում թողնելը կնշանակի սովամահության դատապարտել միլիոնավոր մարդկանց, քանի որ Ուկրաինան հացահատիկի և բուսական յուղի ամենախոշոր արտահանողներից է:

Ըստ Կիևի, հենց այս պահին ևս 17 նավ է պատրաստ Ուկրաինայում արտադրված պարենը փոխադրել Սև ծովով:

XS
SM
MD
LG