Գերմանիայի նախկին դաշնային կանցլեր Գերհարդ Շրյոդերը Stern հանդեսին տված հարցազրույցում հաստատել է, որ օրերս Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։1998-ից 2005 թվականներին կանցլերի պաշտոնը զբաղեցրած Շրյոդերի խոսքով՝ քննարկման հիմնական թեմաներն են եղել Ուկրաինայում ստեղծված կացությունն ու ռուսական էներգակիրների մատակարարումը Եվրոպա։
«Լավ լուրն այն է, որ Կրեմլը [Ուկրաինայում առկա] խնդիրների լուծումը ցանկանում է գտնել բանակցությունների միջոցով», - նշել է Շրյոդերը։
Խոսելով էներգետիկ թեմաների մասին՝ գերմանական կառավարության նախկին ղեկավարը պնդել է, որ իր երկիրը առաջիկա ձմռանը էներգետկ ճգնաժամից խուսափելու միայն մեկ տարբերակ ունի՝ շահագործել «Հյուսիսային հոսք 2» գազատարը։
«Եթե չօգտագործեք «Հյուսիսային Հոսք 2»-ը, ապա ստիպված եք լինելու բախվել բարդությունների», - նշել է Շրյոդերը։