Մատչելիության հղումներ

Մեկնարկել է Դոնբասի բնակիչների պարտադիր տարհանումը Ուկրաինայի կենտրոնական շրջաններ


Օգոստոսի 2-ից մեկնարկել է Դոնբասի բնակիչների պարտադիր տարհանումը Ուկրաինայի կենտրոնական շրջաններ։ Էվակուացիոն առաջին գնացքը այսօր առավոտյան ժամանել է Կիրովոգրադսկի մարզ, Տելեգրամի իր էջում հայտնել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը։

Ըստ Ուկրաինայի իշխանությունների հաշվարկի՝ Դոնբասից անհրաժեշտ է ավելի քան 220 հազար մարդ տարհանել, այդ թվում` 50 հազար երեխաների՝ հեռացնելով նրանց ռազմաճակատային գծից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG