Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողների կողմից երեկ երեկոյան խոչընդոտվել է Հայաստանի առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի մուտքը Արցախ, հայտնում են «Ժառանգություն» կուսակցությունից։
Ըստ հաղորդագրության, Հովհաննիսյանը Ստեփանակերտ էր մեկնում՝ թոռան մկրտությանը մասնակցելու նպատակով։
Հայաստանից և Արցախից դեռևս չեն մեկնաբանել տեղի ունեցածը։