«Անհնար է մի կողմ քաշվել, անում ենք հնարավորն՝ Ուկրաինայի հաղթանակն արագացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ասում է դերասան, բայքեր, հասարակական գործիչ Աշոտ Առուշանովն, որ արդեն 30 տարի բնակվում է Ուկրաինայում։
Դերասանը հավատում է՝ «այդպես էլ լինելու է, պարզապես ժամանակի հարց է»։
Առուշանովը պատում է՝ պատերազմի արդեն երկրորդ օրը կազմավորվել է հայկական տարածքային պաշտպանության գումարտակը, տղաները զորակոչվում էին բանակ, մարտական փորձ ունեցողների համար ավելի հեշտ էր, իրենց ջոկատներն ունեցողներ էլ կային, որի անդամները միայն հայեր չէին, բայց հրամանատարները հայեր էին։
«Ես ինքս աշխատում եմ որպես կամավոր։ Մենք օգնում ենք և՛ բանակին, և՛ խաղաղ բնակիչներին դեօկուպացված տարածքներում։ Անմիջապես մեկնում ենք այնտեղ սնունդ, ապրանք ենք հասցնում թե՛ հայ համայնքի, թե իմ բայքերական կազմակերպության գծով։ Սրանք երկու համայնքներ են, որոնց անդամ եմ ես, այսպես ասած, մարմնով և հոգով, հետևաբար օգնում եմ, ինչով կարող եմ», - ասաց Առուշանովը։
Դերասանը պատմում է՝ ծնվել ու մեծացել է Բաքվում, բանակից հետո 90-ականների սկզբին եկել է Հայաստան, երեք տարի ապրել Երևանում։ Հիշում է՝ դժվար տարիներն էին։
«Տանը վառարան էինք վառում, մոմի վրա ձեռք էին տաքացնում։ Հրապարակներից ու այգիներից բոլոր ծառերը հատեցին վառելափայտի համար։ 1993 թվականին տեղափոխվեցի Ուկրաինա, հայրս էր այստեղ, նա երկար ժամանակ համոզում էր, կանչում էր ինձ այստեղ, 1993 թվականից ես մշտապես գտնվում եմ Ուկրաինայում, հետո հայրս1996 թվականին գնաց այստեղից, հետաքրքիր է, որ նա այժմ ապրում է Մոսկվայում և իհարկե, իմ մեծ ափսոսանք, Պուտինն է նրա հեղինակությունը։ Ես հասկանում եմ, թե որքան դժվար է այնտեղ գտնվող մարդկանց համար, այդ թվում՝ հայերի համար, ովքեր 20 տարի հեռուստացույցից ապատեղեկատվությամբ են սնվում», - ասաց Առուշանովը։
Առուշանովի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․