Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրում նշվող Ռազմածովային նավատորմի օրը ընդունում է Սանկտ Պետերբուրգում և Կրոնշտադտում անցկացվող Գլխավոր ռազմածովային շքերթը:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ շքերթին մասնակցում է 40-ից ավելի նավ, մոտորանավակ և սուզանավ, 42 օդանավ, ավելի քան 3,5 հազար զինծառայող:
Շքերթի հիմնական մասի մեկնարկից առաջ Պուտինը ստորագրել է Ռուսաստանի Ծովային դոկտրինը և Ռազմածովային նավատորմի Նավային կանոնադրությունը հաստատելու մասին հրամանագրերը: