Մատչելիության հղումներ

ԶՈւ ԳՇ պետը ստուգումներ է իրականացնում զորամիավորումներում


Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ մայոր Էդվարդ Ասրյանը շարունակում է ստուգումներ իրականացնել զորամիավորումներում, հայտնում է Պաշտպանության նախարարությունը:

Ըստ հաղորդագրության, ստուգումների նպատակն է զորքերի մարտունակությունը, իրավիճակին համահունչ արագ գործելու ունակությունները ստուգելը, ճշտել հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնել ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։

Էդվարդ Ասրյանը Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ է նշանակվել հուլիսի 14-ին՝ հինգ տարի ժամկետով:

Զինված ուժերի գլխավոր շտաբը երկար ժամանակ է` ղեկավար չուներ։ Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատվել էր փետրվարի 24-ին։ Նա անցնում է բանակին անպիտան հրթիռներ մատակարարելու քրեական գործով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG