Մատչելիության հղումներ

Մոլդովայում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս 60 օրով


Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցա, արխիվ
Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցա, արխիվ

Մոլդովայի խորհրդարանը ևս 60 օրով երկարաձգեց երկրում արտակարգ դրության ռեժիմը, որը սահմանվել էր հարևան Ուկրաինայում պատերազմի մեկնարկի ֆոնին:

Մոլդովայի վարչապետ Նատալյա Գավրիլիցան հայտարարել է, որ էներգետիկ, սահմանային անվտանգության ռիսկերը պահպանվում են։ «Ուկրաինայում պատերազմի պատճառով Մոլդովայի համար վտանգները մնում են բարձր։ Կառավարությունը լրացուցիչ լիազորությունների կարիք ունի», - հայտարարել է վարչապետը։

Ուկրաինա Ռուսաստանի ռազմական ներխուժումից ի վեր մոտ 2,5 միլիոն բնակչություն ունեցող Մոլդովան ավելի քան կես միլիոն ուկրաինացի փախստական է ընդունել:

Մոլդովան անցած աշնանը էներգետիկ աննախադեպ ճգնաժամի էր բախվել «Գազպրոմ»-ի գործող պայմանագրի ժամկետի սպառման շեմին։ Մոսկվան, որը 100 տոկոսով ապահովում է այդ երկրի գազային պահանջարկը, իսկույն կրճատեց գազի մատակարարումները մեկ երրորդով, ինչից հետո ռուսաստանյան ընկերությունը որոշեց էականորեն թանկացնել Մոլդովային մատակարարվող գազը: Դրա հետևանքով երկրում ստեղծվեց աննախադեպ ճգնաժամ` ստիպելով կառավարությանը երկրում մտցնել արտակարգ դրության ռեժիմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG