Մատչելիության հղումներ

Ռուսական գաղտնի օդանավի դետալների գողության մեջ մեղադրվող Ժորա Խաչունցը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման


Ռոստովի մարզի Տագանրոգի դատարանը այսօր չորս տարվա ազատազրկման է դատապարտել քաղաքի բնակիչ Ժորա Խաչունցին՝ նրան մեղավոր ճանաչելով ռուսական գերգաղտնի Իլ-80 օդանավի դետալների գողության համար։

Դատախազության պնդմամբ` 2020 թվականի դեկտեմբերին Խաչունցն անհայտ անձնանց հետ միասին մուտք է գործել Տագանրոգում գտնվող Բերիևի անվան ավիակոնստրուկտորական բյուրոյի տարածք, որտեղ Իլ-80-ն այդ ժամանակ պլանային վերանորոգման էր ենթարկվում։ Ըստ իրավապահների` նա կարողացել է բացել օդանավի վթարային դուռը և գողանալ Իլ-80-ի կապի հանգույցի ավելի քան 30 դետալները՝ հետագայում դրանք որպես մետաղի ջարդոն վաճառելու նպատակով։

Ավտոմեքենաների վերանորոգմամբ զբաղվող Խաչունցը ներկայացված մեղադրանքը չի ընդունել։

Իլ-80-ը Ռուսաստանի ԶՈւ կազմում գործող ամենագաղտնի օդանավերից մեկն է։ Այն նախատեսված է միջուկային պատերազմի դեպքում Ռուսաստանի ղեկավարության տարհանման, ինչպես նաև որպես թռչող հրամանատարական կետ օգտագործելու համար։ Ռուսաստանի բանակը Իլ-80 մակնիշի ընդամենը չորս օդանավ ունի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG