Մատչելիության հղումներ

Քավջիօղլու․ «Այս տարի գնաճը Թուրքիայում կգերազանցի 60 տոկոսը»


 Թուրքիա, Ստամբուլ, արխիվ
Թուրքիա, Ստամբուլ, արխիվ

Գնաճի մակարդակը այս տարվա ավարտին կարող է հասնել 60,4 տոկոսի՝ նախկինում ծրագրված 42 տոկոսի փոխարեն, այսօր Անկարայում հայտարարել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահ Շահափ Քավջիօղլուն։

Թուրք պաշտոնյայի խոսքով` կանխատեսումների վերանայման պատճառը համաշխարհային շուկայում արձանագրվող մտահոգիչ զարգացումներն են։

«Երկրորդ եռամսյակում պահպանվում էին աշխարհաքաղաքական ռիսկերը, որոնք բացասաբար են ազդում տնտեսության վրա։ Մյուս բացասական գործոնների թվում են նաև կորոնավիրուսի համաճարակի հետևանքները և էներգետիկ շուկայում ստեղծված կացությունը», - հայտարարել է Թուրքիայի ԿԲ ղեկավարը։

Երկրի Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալներով` հունիսին գնաճի մակարդակը տարեկան կտրվածքով կազմել է 78 տոկոս։ Թուրքիայում գործող Գնաճի վերլուծության անկախ խմբի փորձագետները, սակայն, պնդում են, որ ինֆլյացիայի մակարդակը երկրում հասնում է 175 տոկոսի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG