Ադրբեջանական ռազմանավերն այսօր մուտք են գործել ռուսական Կասպիյսկ նավահանգիստ՝ Ռուսաստանի Կասպիական նավատորմիղի հետ համագործակցության ծրագրի շրջանակներում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ այժմ Կասպիյսկում են գտնվում Ադրբեջանի ռազմածովային ուժերի երկու պարեկային նավեր՝ G-121-ը և G-129-ը։
«Կասպիյսկում կայացել է ադրբեջանցի զինվորականների դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Ադրբեջանական նավերը Ռուսաստան են ժամանել համատեղ զորավարժությունների անցկացման մասին երկու երկրների Պաշտպանության նախարարությունների միջև հաստատված պլանի համաձայն», - տեղեկացնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։