«Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ներկայացուցիչները ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ Ռուսաստանը կշարունակի մասնակցել Միջազգային տիեզերական կայանի նախագծին, քանի դեռ ռուսական ուղեծրային կայանը չի գործարկվել։ Այս մասին Reuters-ին հայտնել է ՆԱՍԱ-ի բարձրաստիճան պաշտոնյա Քեթի Լիդերսը։
Սա նշանակում է, որ ռուս տիեզերագնացները կշարունակեն աշխատել կայանում ևս առնվազն վեց տարի։
Երեքշաբթի օրը «Ռոսկոսմոս»-ի ղեկավար Յուրի Բորիսովը հայտարարեց Միջազգային տիեզերական կայանից հեռանալու Մոսկվայի մտադրության մասին, որտեղ ԱՄՆ-ի և Ռուսաստանի տիեզերական գործակալությունները համագործակցում են ավելի քան երկու տասնամյակ:
Միջազգային տիեզերական կայանը կառավարվող ուղեծրային կայան է: Այդ նախագծին մասնակցում են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Կանադան, Ճապոնիան և 11 եվրոպական երկրներ։