Մատչելիության հղումներ

Ջո Բայդենի կորոնավիրուսի ստուգման պատասխանը բացասական է


ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, արխիվ
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կորոնավիրուսի վերջին ստուգման պատասխանը բացասական է: Նա այլևս չի պահպանի ինքնամեկուսացման խիստ կանոնները: Այդ մասին այսօր հայտնել է նախագահի բժիշկ Քևին Օ՝ Քոննորը:

Բայդենի մոտ կորոնավիրուսի ստուգումը հուլիսի 21-ին է դրական եղել, ինչից հետո նա ինքնամեկուսացվել է:

Օ՝Քոննորի խոսքով, նախագահը հինգ օր ընդունել է Paxlovid տեսակի դեղամիջոց: Բայդենը ևս 10 օր դիմակ է կրելու, երբ նրա մոտ կլինեն այլ մարդիկ:

Բայդենը թեթև է տարել կորոնավիրուսը: Ըստ Օ՝Քոննորի, նրա մոտ բարդություններ չեն նկատվել, կարանտինի պայմաններում նա ամբողջ ծավալով է աշխատել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG