Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը կտրականապես հերքում է իր և Google-ի հիմնադիր, միլիարդատեր Սերգեյ Բրինի կնոջ՝ Նիկոլ Շենահանի միջև արտամուսնական կապի մասին հրապարակումները։
Մասկի և Բրինի կնոջ միջև նախորդ տարի ծագած կապի մասին այսօր գրել էր ամերիկյան հեղինակավոր Wall Street Journal պարբերականը` անանուն աղբյուրներ վկայակոչելով։ Թերթի պնդմամբ՝ Մասկի և Շենեհանի կապի բացահայտումից հետո Google ընկերության հիմնադիր Բրինը ապահարզանի պաշտոնական դիմում էր ներկայացրել։
«Սերգեյը և ես ընկերներ ենք։ Երեկ մենք միասին մի երեկույթի էինք մասնակցում, իսկ Նիկոլին վերջին երեք տարիների ընթացքում ես տեսել եմ ընդամենը երկու անգամ՝ մարդկային մեծ կուտակումների պայմաններում։ Զրո ռոմանտիկա», - Twitter-ում գրել է Մասկը՝ Wall Street Journal-ի հրապարակումը «ապուշություն» անվանելով։