Մատչելիության հղումներ

Կիևում պնդում են, որ ուկրաինական ցորենի առաջին խմբաքանակը կարտահանվի արդեն այս շաբաթ


Կիևում պնդում են, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ ձեռք բերված համաձայնագրի շրջանակներում, ուկրաինական ցորենի առաջին խմբաքանակը ծովային ճանապարհով միջազգային շուկաներ կարտահանվի արդեն այս շաբաթ։ Այսօր նման հավաստիացմամբ է հանդես եկել Ուկրաինայի ենթակառույցների փոխնախարար Յուրի Վասկովը։

Ուկրաինացի պաշտոնյայի խոսքով՝ ուկրաինական ցորենի առաջին խմբաքանակը արտահանվելու է Չերնոմորսկ նավահանգստից։ «Հետագայում դրան կմիանան նաև Օդեսա և Պիվդեննի (Յուժնի) նավահանգիստները», -հայտարարել է փոխնախարարը

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG