Մատչելիության հղումներ

Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրթիռակոծությունների հետևանքով 3 մարդ է զոհվել


Այսօր առավոտյան Ուկրաինայի Կիրովոգրադի մարզում հրթիռակոծությունների հետևանքով երեք մարդ է զոհվել, այդ թվում՝ մեկ զինծառայող և տրանսֆորմատորային ենթակայանի երկու պահակ։ Եվս ինը զինվոր վիրավորվել է։ Այս մասին հայտարարել է շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Անդրեյ Ռայկովիչը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ ռուսական զորքերը առավոտյան ժամերին 13 թևավոր հրթիռ են արձակել Կրոպիվնիցկիի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Կանատովոյի ռազմական օդանավակայանը և ուկրաինական երկաթուղու կառույցներից մեկը։

Անցած գիշեր և այսօր առավոտյան ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք այլ քաղաքների, մասնավորապես Խարկովի և Նիկոլաևի վրա։ Հայտնի է մեկ տուժածի մասին։

Խարկովի իշխանությունների փոխանցմամբ՝ «վնասվել է բնակելի շենք և գրասենյակային տարածքներ»։

Ուկրաինական պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ռուսական զորքը գնդակոծել է նաև Դնեպրոպետրովսկի մարզի երկու շրջաններ՝ Նիկոպոլի և Կրիվորոժսկի, հարվածների հետևանքով վնասվել է գազատարը և էլեկտրացանցը, զոհեր չկան։

Ռուսաստանի իշխանությունները շարունակաբար հերքում են ուկրաինական տարածքում քաղաքացիական օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին պնդումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG