Լիտվան չեղարկել է Ռուսաստանից դեպի Կալինինգրադ և հակառակ ուղղությամբ երկաթուղային փոխադրումների արգելքը։ Ռուսաստանից բեռներն ու ուղևորները երկաթուղով Բալթիկ ծովի ափին գտնվող Կալինինգրադ են հասնում Լիտվայի տարածքով։
Հունիսին Լիտվայի իշխանությունները վկայակոչելով Եվրամիության պատժամիջոցները արգելել են պողպատի և այլ գունավոր մետաղների տարանցումը իր տարածքով։ Կրեմլը սպառնացել է հակահարված տալ։
Անցյալ շաբաթ Եվրամիությունը խնդրին անդրադառնալով նշել է, որ տարանցման արգելքը վերաբերում է միայն ավտոմոբիլային տրանսպորտին, ոչ թե երկաթուղային, և, հետևաբար, Լիտվան պետք է թույլ տա Ռուսաստանին ԵՄ տարածքով բետոն, փայտ և ալկոհոլ տեղափոխել իր արևմտյան անկլավ: