Մատչելիության հղումներ

Իրանում տեղատարափ անձրևների հետևանքով 15 մարդ է զոհվել


Իրանի հարավային Ֆարս նահանգում տեղատարափ անձրևների հետևանքով զոհվել է 15 մարդ։

Պետական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ջրհեղեղը ավերածությունների պատճառ է դարձել մասնավորապես Էստահբան քաղաքի մերձակայքում գտնվող մի քանի քաղաքներում և գյուղերում։ Ըստ տեղական իշխանությունների, փրկարարական ջոկատներին հաջողվել է փրկել 55 մարդու, առնվազն վեց մարդ դեռևս անհետ կորած է համարվում:

Իրանը վերջին տասնամյակի ընթացքում երաշտներին զուգահեռ նաև պարբերաբար ուժգին ջրհեղեղների է բախվում։ 2019 թվականին երկրի հարավում հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 76 մարդ է զոհվել, նյութական վնասների չափը գնահատվում էր ավելի քան 2 միլիարդ դոլար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG