Մատչելիության հղումներ

Mango-ն թուրքական ընկերության օգնությամբ վերադառնում է ռուսական շուկա


Mango-ի խանութ, արխիվ
Mango-ի խանութ, արխիվ

Mango հագուստի ապրանքանիշը թուրքական ընկերության օգնությամբ վերադառնում է ռուսական շուկա: Թուրքական Fiba Retail ընկերությունը, որը Ռուսաստանում զբաղվում էր բրիտանական Marks & Spencer (M&S) հագուստի ապրանքանիշի առաջմղամբ, բրիտանական արտադրանքի փոխարենը այժմ կզբաղվի իսպանական հագուստի վաճառքով։

Fiba Retail-ի կառավարման ներքո Ռուսաստանում գործում էր M&S-ի 48 խանութ, այդ թվում 33-ը՝ Մոսկվայում, 5-ը՝ Սանկտ Պետերբուրգում: Այժմ, ինչպես հաղորդվում է, այդ խանութներում M&S-ի փոխարեն կարող են վաճառվել Mango-ի ապրանքները:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո բրիտանական բրենդը որոշել է լքել ռուսաստանյան շուկան։ Իսպանական Mango-ն նույնպես մարտին դադարեցրել է իր արտադրանքի վաճառքը ռուսական խանութներում՝ պահպանելով միայն առցանց վաճառքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG