Մատչելիության հղումներ

Ռուսաստանն այսօր վերսկսեց Եվրոպայի գազամատակարարումը


Տասնօրյա ընդհատումից հետո Ռուսաստանն այսօր սկսել է Գերմանիայի գազամատակարարումը «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով։ Այդ մասին հայտնել է Nord Stream AG օպերատոր ընկերությունը՝ փարատելով մտահոգությունները, թե ռուսական կողմի տեխնիկական սպասարկման ժամկետները հնարավոր է երկարաձգվեն։

«Գազպրոմ»-ը հուլիսի 11-ից դադարեցել էր գազամատակարարումը՝ որպես պատճառ նշելով տեխնիկական սպասարկման ամենամյա աշխատանքները։

«Հյուսիսային հոսք 1» գազատարով Եվրոպան տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազ է ստանում Ռուսաստանից։

Ռուս-ուկրաինական պատերազմի, Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների, էներգակիրները որպես զենք օգտագործելու Մոսկվայի քաղաքականության պայմաններում Եվրոպան զգուշություն է ցուցաբերում՝ պատրաստվելով ռուսական գազամատակարարումների հետագա հնարավոր կրճատմանը։

XS
SM
MD
LG