Մատչելիության հղումներ

ԵՄ անդամակցության հարցով Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները մեկնարկում են


Բրյուսելում մեկնարկում են Եվրամիության անդամակցության հարցով Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ բանակցությունները։

Երկու երկրների քաղաքացիները «արժանի են» դաշինքի անդամակցության, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի վարչապետեր Էդի Ռամայի ու Դիմիտրի Կովաչեվսկիի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն էլ երկու երկրների հետ բանակցությունների մեկնարկը անվանել է «խոշոր առաջընթաց», որը դրական ազդեցություն կունենա ոչ միայն իրենց, այլև արևմտյան Բալկանների և ԵՄ-ի համար:

Հյուսիսային Մակեդոնիան ԵՄ-ի անդամակցության թեկնածուի կարգավիճակ է ստացել 2005 թվականին, Ալբանիան՝ 2014-ին։ Անդամակցության շուրջ բանակցությունները տևական ժամանակ շարունակվում են, կողմերը քննարկում են երեք տասնյակից ավելի բարեփոխումներ՝ էկոլոգիայից մինչև կոռուպցիայի դեմ պայքար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG