Մատչելիության հղումներ

Ռուսաստանը մտադիր է Հնդկաստանում նավթ վաճառել նաև դիրհամով


Ռուսաստանը ցանկանում է Հնդկաստանի որոշ ընկերությունների նավթ վաճառել դիրհամով՝ արաբական մի շարք պետությունների դրամական միավորով։ Նպատակը արևմտյան պատժամիջոցներից պաշտպանվելն է, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով համապատասխան փաստաթուղթն ու երեք աղբյուրները:

Գործակալության տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ «Գազպրոմբանկ»-ի հաշիվներին վճարումները պետք է կատարվեն Mashreq Bank-ի միջոցով, որը դրա թղթակից բանկն է Դուբայում։

«Ռոսնեֆտ»-ի կողմից տրամադրվող ռեկորդային զեղչերի շնորհիվ Հնդկաստանն այժմ ռուսական նավթի երկրորդ խոշոր գնորդն է՝ Չինաստանից հետո։ Երկրորդ ամիսն անընդմեջ նաև Ռուսաստանն է Հնդկաստանին հում նավթ վաճառող երկրորդ երկիրը՝ Իրաքից հետո։

Reuters-ի տվյալներով` առնվազն երկու հնդկական նավթավերամշակման գործարաններ արդեն որոշ վճարումներ դիրհամով են իրականացրել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG