Մատչելիության հղումներ

Շվեյցարիան հրաժարվել է բուժել ուկրաինացի զինվորականներին՝ վկայակոչելով իր չեզոք կարգավիճակը


Ուկրաինացի զինվորականներ, արխիվ
Ուկրաինացի զինվորականներ, արխիվ

Շվեյցարիան հրաժարվել է երկրի բուժհաստատություններում բուժել ուկրաինացի զինվորականներին՝ վկայակոչելով իր չեզոք կարգավիճակը: Այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ հղում անելով Շվեյցարիայի արտգործնախարարության պարզաբանմանը։

Մայիսին կառավարությանը համապատասխան խնդրանքով դիմել է ՆԱՏՕ-ի Եվրատլանտյան աղետների արձագանքման համակարգման կենտրոնը, որը համակարգում է Ուկրաինայի զինված ուժերի միջազգային տարհանումը։

Շվեյցարիայի որոշ կանտոններ պատրաստ էին ընդունել վիրավոր զինծառայողների, սակայն Առողջապահության դաշնային գրասենյակը և ԱԳՆ-ն վետո են դրել։

Իրենց որոշման մեջ Շվեյցարիայի իշխանությունները վկայակոչել են Ժնևյան և Հաագայի կոնվենցիաները, որոնց համաձայն երկրի չեզոք կարգավիճակը պետք է երաշխավորվի, ապաքինված զինվորականները այլևս չեն մասնակցի ռազմական գործողություններին։ Ըստ այդ փաստաթղթերի, Շվեյցարիան պետք է սահմանափակի բուժվող կամ բուժված զինվորականների տեղաշարժը մինչև պատերազմի ավարտը, սակայն երկրի իշխանությունները հայտարարում են, որ չեն կարող երաշխավորել այդ պայմաններին հետևելը։

Շվեյցարիայի կառավարությունը հրաժարվել է բուժել նաև խաղաղ բնակիչներին, քանի որ դժվարանում է նրանց զատել զինվորականներից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բազմաթիվ քաղաքացիական անձինք կամավոր են մեկնել ռազմի դաշտ, նշում է Tages Anzeiger պարբերականը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG