«ԵՄ մտադիր է առաջիկա մի քանի տարիներին կրկնապատկել Ադրբեջանից ստացվող գազի ծավալները», քիչ առաջ, Բաքու ժամանելուն պես, Twitter-ում գրել է ԵՄ ղեկավար մարմնի՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«ԵՄ շրջվում է էներգակիրների ավելի վստահելի մատակարարների կողմը։ Էներգակիրների անվտանգությունն ապահովելու հարցում Ադրբեջանը մեր առանցքային գործընկերը կդառնա», - պնդել է Ֆոն դեր Լայենը։
Այս րոպեներին, ըստ ադրբեջանական աղբյուրների, Բաքու ժամանած ԵՄ պատվիրակության անդամներին ընդունում է Իլհամ Ալիևը։