Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում:
ՀՀ ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ այցի շրջանակներում Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի իր գործընկերոջ՝ Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ-լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։