Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ Թեհրան այցի ընթացքում կհանդիպի Սիրիայի հարցով «Աստանայի ձևաչափին» մասնակցող պետությունների ղեկավարների հետ, ներառյալ նրանց հետ երկկողմ հանդիպումներ կունենա, հաղորդում է ռուսական աղբյուրը:
«Հաջորդ շաբաթ Թեհրանում կհանդիպեն Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահները: Նրանք նախատեսում են քննարկել սիրիական կարգավորման հարցը, սակայն առաջնորդների առանձին երկկողմ հանդիպումները ևս կանցկացվեն: Շատ սուր, չափազանց կարևոր հարցեր կան քննարկման համար»,- ասված է հաղորդման մեջ։
Սպասվում է, որ Ռուսաստանի նախագահը հուլիսի 19-ին կայցելի Թեհրան։