Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում մեկնարկել է Միացյալ Նահանգների նախագահի և արաբական մի շարք պետությունների ղեկավարների մասնակցությամբ հրավիրված համաժողովը։ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենից և Պարսից ծոցի միապետներից բացի գագաթաժողովի աշխատանքներին մասնակցում են նաև Եգիպտոսի, Իրաքի և Հորդանանի ղեկավարները։
Դիմելով համաժողովի մասնակիցներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Վաշինգտոնը Մերձավոր Արևելքի իր դաշնակիցներին մենակ չի թողնի. - «Մենք չենք հեռանա [տարածաշրջանից]՝ թողնելով, որ առաջացած վակումը լրացվի Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի կողմից»։
Դիմելով իր արաբ դաշնակիցներին՝ Բայդենը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը «կանի ամեն ինչ, որպեսզի Իրանը երբեք չտիրանա միջուկային զենքի»։