Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Քրիստալինա Գեորգիևան ահազանգում է համաշխարհային ռեցեսիայի աճող ռիսկի մասին, որի պատճառով «2023 թվականն ավելի ծանր կլինի», քան ընթացիկ տարին։
Գեորգիևան թվարկում է համաշխարհային տնտեսության վրա բացասաբար ազդող գործոնները՝ առանձնացնելով պատերազմն Ուկրաինայում, որը հանգեցրել է այդ թվում ապրանքների գնաճի։ «Եվ գնալով ավելի է վատթարանում», - հավելում է նա։
ԱՄՀ-ի ղեկավարը համաշխարհային տնտեսությունը փրկելու երեք քայլ է առաջարկում ՝ գնաճի դեմ պայքարի համար Կենտրոնական բանկի տոկոսադրույքների բարձրացում, պետական պարտքի կրճատում և գլոբալ համագործակցության ընդլայնում։
2022 թվականի ապրիլին ԱՄՀ-ն իջեցրել է համաշխարհային տնտեսական աճի իր կանխատեսումները մինչև 3,6 տոկոս 2022 և 2023 թվականների համար։ Գեորգիևայի խոսքով՝ հուլիսի վերջին ԱՄՀ-ը կրկին կիջեցնի իր կանխատեսումները։