Մատչելիության հղումներ

Հրապարակվեցին Պահպանողական կուսակցության առաջնորդի ընտրության առաջին փուլի արդյունքները


Մի քանի րոպե առաջ Լոնդոնում հրապարակվեցին Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդի և երկրի ապագա վարչապետի ընտրության առաջին փուլի արդյունքները։

Դրանց համաձայն Համայնքների պալատում ներկայացված պահպանողականների շրջանում առավել մեծ թվով քվեներ՝ 88 ձայն, ստացել է ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակը։ Երկրորդ տեղում է նախկին պաշտպանության նախարար Փենի Մորդոնտը, նա ստացել է 67 ձայն։

Արտգործնախարար Լիզ Թրասը երրորդ տեղում է՝ 50 պահպանողական օրենսդիրների աջակցությամբ։ Պահպանողական կուսակցության երկու փորձառու անդամները՝ ֆինանսների գործող նախարար Նադիմ Զահավին և նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթը 30 ձայնից քիչ ստանալով, դուրս են մնացել պայքարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG