Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան պայմանավորվածությունների կատարման ընթացքը


Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:

Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բրյուսելյան գործընթացի, ինչպես նաև հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Վիկտորինը:

Ավելի վաղ ԵՄ հատուկ ներկայացուցչի խոսնակը հայտնել էր, որ կարճատև այցով Հայաստանում գտնվող Տոյվո Կլաարը այսօր և վաղը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, որից հետո՝ հուլիսի 15-ին կմեկնի Բաքու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG