Գերմանիայի իշխանությունները որոշել են օգոստոսի 1-ից ամբողջությամբ դադարեցնել ռուսական ածխի գնումը, իսկ դեկտեմբերի 31-ից հրաժարվել նաև ռուսական նավթից։ Այդ մասին այսօր հայտնել է Reuters լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կանցլեր Օլաֆ Շոլցի տնտեսական օգնական Յորգ Կուկիսին։
«Յուրաքանչյուր ոք, ով ծանոթ է «Դրուժբա» նավթամուղի պատմությանը, որը դեռ խորհրդային կայսրության գործիքն էր Արևելյան Եվրոպայում, [գիտեն, որ] այդ կախվածությունից ազատվելը մանրուք չէ, բայց դա հենց այն է, ինչին մենք կհասնենք մի քանի ամսից», - ասել է գերմանացի պաշտոնյան։
Կուկիսը նաև նշել է, որ այժմ իր երկրի համար առանցքային և շատ դժվար խնդիր կլինի ռուսական գազից հրաժարվելուց հետո այլ լուծումներ գտնելը։