Մատչելիության հղումներ

Սիրիայում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից մեկը


Սիրիայում իրականացված ամերիկյան գործողության արդյունքում սպանվել է «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդներից Մահեր Ալ-Աղալը։ Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ Ալ-Աղալը և նրա հետ գործողության պահին գտնվող իսլամիստ զինյալը սպանվել են անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով։

«Գործողության արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան», - հաղորդել է Պենտագոնը՝ ընդգծելով, որ Մահեր Ալ-Աղալը «Իսլամական պետության» ամենաազդեցիկ դաշտային հրամանատարների առաջին հնգյակում էր։

«Նրա պատասխանատվության գլխավոր ոլորտը «Իսլամական պետության» Սիրիայի և Իրաքի տարածքից դուրս գտնվող կառույցների զարգացումն էր», - նշում են ամերիկացի զինվորականները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG