Մատչելիության հղումներ

Ղարիբաշվիլի․ «Իվանիշվիլին այլևս չի վերահսկում Վրաստանում ընթացող քաղաքական պրոցեսները»


Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հերքում է ընդդիմության շարքերից հնչող պնդումները, որոնց համաձայն, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին, անգամ իր հրաժարականից հետո, շարունակում է ղեկավարել երկրի կառավարության գործունեությունը։

«Ընդդիմության մեղադրանքները, թե իբր Բիձինա Իվանիշվիլին, քաղաքականությունից հեռանալուց հետո էլ շարունակում է վերահսկել Վրատանում ընթացող քաղաքական պրոցեսները, աբսուրդային են և ստահոդ», - Ֆեյսբուքում արված գրառման մեջ այսօր պնդել է Ղարիբաշվիլին։

Վրացական կառավարության ղեկավարի խոսքով՝ նման մեղադրանքների դրդապատճառները երկուսն են՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելուց և Մոսկվայի դեմ պատերազմում ներգրավվելուց Թբիլիսիի հրաժարումը։

«Եթե ինչ-որ մեկին թվում է, որ մենք պատժամիջոցներ չենք կիրառել և պատերազմի մեջ չենք ներքաշվել Բիձինա Իվանիշվիլիի հրահանգով, ապա այդ մարդը խորապես սխալվում է։ Նման միաձայն որոշումը կայացվել է իշխող թիմի կողմից՝ ազգային շահերից ելնելով», - նշել է Վրաստանի վարչապետը։

XS
SM
MD
LG