Մատչելիության հղումներ

Պետական դավաճանության մեղադրանքով ևս մեկ զինծառայող է կալանավորվել


Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) հաղորդում է, որ զինծառայողի կողմից կատարված պետական դավաճանության ևս մեկ դեպք է բացահայտվել։

Ըստ հաղորդագրության, զինծառայողը, ծառայության բերումով, տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիքների և ok.ru-ի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, նամակագրության միջոցով նրան է փոխանցել զորամասի նշանակության, դրա կազմում ընդգրկված ստորաբաժանումների տեսակի, իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող մարտական դիրքի տեղակայման վայրի, մարտական դիրքերի կահավորվածության, մարտական հերթապահություն իրականացնելու հետ կապված այլ տվյալներ, ինչպես նաև զորամասի հրամանատարական կազմի անհատական և ծառայողական տվյալները։ Նա լուսանկարել և ուղարկել է զորամասի շինությունները, մարտական դիրքերը, վաշտի անվանականչի մատյանը, մարտական դիրքի կրակային քարտը, զինվորական գրքույկը, որոնց դիմաց, որպես վարձատրություն, բանկային փոխանցումների միջոցով ստացել է գումարներ:

Պետական դավաճանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում զինծառայողը ձերբակալվել է և տվել խոստովանական ցուցմունք։ Նա կալանավորվել է։

2022-ի փետրվարի դրությամբ, լրտեսության և պետական դավաճանության գործով արդեն 20 մեղադրյալ կար,14-ը՝ կալանավորված։

XS
SM
MD
LG