Կանադան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը, ներառելով ևս 29 անհատներ և 15 կազմակերպություններ։ Պատժամիջոցների ենթարկված անձանց Կանադայի իշխանությունները բնութագրել են որպես «պետության կողմից հովանավորվող ապատեղեկատվության և քարոզչության գործակալներ»։ Իսկ կազմակերպությունների մասին ասված է, որ նրանք վերահսկվում կամ պատկանում են Ռուսաստանի կառավարությանը և ներգրավված են ապատեղեկատվություն տարածելու գործում։
Անհատների ցանկում են հայտնվել պատրիարք Կիրիլը, Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան, մի քանի հեռուստահաղորդավարներ, այդ թվում՝ Տիգրան Քեոսայանը, «Յանդեքս»-ի նախկին ղեկավար Տիգրան Խուդավերդյանը։
«Ռուսական քարոզչամեքենան պետք է պատասխան տա ստի համար»,- հայտարարել է Կանադայի արտգործնախարարը։