Մատչելիության հղումներ

Շրի Լանկայում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք


Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյում ցուցարարները ներխուժել են նախագահական նստավայրի տարածք։ Տնտեսական սուր ճգնաժամից տառապող կղզի պետության հազարավոր բնակիչներ սև դրոշներով երկրի տարբեր շրջաններից վերջին օրերին եկել են մայրաքաղաք՝ հայտնելու իրենց դժգոհությունը։ Նրանք պահանջում են երկրի նախագահի ու վարչապետի հրաժարականը։

Նախագահական նստավայրի մոտ ցուցարարներին ցրելու նպատակով անվտանգության ուժերը օդ են կրակել։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նախագահ Գոտաբայա Ռաջապակսան նախագահական նստավայրից տեղափոխվել է ավելի ապահով վայր։

Շրի Լանկայի Սահմանադրությամբ երկրի ղեկավարի պաշտոնանկությունը գործնականում անհնարին է, եթե միայն ինքը հրաժարական չտա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG