Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի և Չինաստանի արտգործնախարարները հանդիպում են Բալիում


Այսօր մեկնարկել է ԱՄՆ-ի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որն անցկացվում է Ինդոնեզիայում կայացած «Մեծ քսանյակի» արտգործնախարարների համաժողովի ավարտից հետո։

Մինչ բանակցությունները նրանք մամուլի համար կարճ հայտարարություններ են արել։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ասել է, որ դեմ առ դեմ դիվանագիտությանը ոչինչ չի կարող փոխարինել․ «Այնքան բարդ և կարևոր հարաբերություններում, ինչպիսին են Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունները, խոսելու շատ բան կա։ Ես անհամբեր սպասում եմ արդյունավետ և կառուցողական զրույցի»։

Վան Ին իր հերթին նշել է․ «Չինաստանն ու ԱՄՆ-ն երկու խոշոր երկրներ են, ուստի անհրաժեշտ է նորմալ հարաբերություններ պահպանել և միաժամանակ համատեղ ջանքերով հարաբերությունները ճիշտ հուն վերադարձնել»։

Անցած տարվա հոկտեմբերից սա ԱՄՆ-ի և Չինաստանի արտգործնախարարների առաջին հանդիպում է։

Ակնկալվում է, որ առաջիկա շաբաթներին հեռախոսազրույց կունենան երկու երկրների ղեկավարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG