Մատչելիության հղումներ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի նախկին վարչապետի սպանության կապակցությամբ


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության կապակցությամբ:

Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ Ճապոնիայի նախկին վարչապետ Շինձո Աբեի սպանության գույժից: Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ վշտակցություն եմ հայտնում Ձեզ և Ճապոնիայի բարեկամ ժողովրդին:

Վստահ եմ, որ Ճապոնիայի իշխանությունների կողմից ձեռնարկված վճռական միջոցառումները թույլ կտան արագորեն բացահայտել նախկին վարչապետի սպանությունը և պատժել մեղավորներին:

Խնդրում եմ կարեկցանքի և աջակցության խոսքեր փոխանցել Շինձո Աբեի հարազատներին ու մերձավորներին»:

Ճապոնիայի նախկին վարչապետ Շինզո Աբեն մահացավ՝ նրա դեմ իրականացված մահափորձի հետևանքով։ Նրա վրա կրակել էին այսօր տեղական ժամանակով 11։30-ի սահմաններում։

67-ամյա Շինզո Աբեն 8 տարի Ճապոնիայի վարչապետն էր՝ 2012-ից մինչև 2020-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG