Մատչելիության հղումներ

Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ


Իրանն անընդունելի է համարում տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի փոփոխության որևէ փորձ, այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է իսլամական հանրապետության անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

Վերջինս շեշտել է` Իրանը ևս սատարում է ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացին՝ պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանման շրջանակում:

Վարչապետ Փաշինյանն ու Իրանի ԱԽ գերագույն խորհրդի քարտուղարը, կառավարության լրատվականի հաղորդմամբ, քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման, ինչպես նաև տարբեր ուղղություններով հայ-իրանական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին այսօր է ժամանել Երևան: Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ավելի վաղ ունեցած հանդիպման ժամանակ շեշտել է, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջանցքային տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG