Մատչելիության հղումներ

Հայ-ռուս-ադրբեջանական աշխատանքային խմբին «հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ»


Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբին հաջողվել է մերձեցնել դիրքորոշումները տարբեր հարցերի շուրջ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Ալեքսեյ Զայցևը։

«Հունիսի 3-ին Մոսկվայում տեղի ունեցած եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպմանը, ինչպես նաև պետերբուրգյան միջազգային համաժողովի շրջանակում շփումների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, հաջողվել է մոտեցնել կողմերի դիրքորոշումները տրանսպորտային հաղորդակցությունների բացման տարբեր ասպեկտների շուրջ», - հայտարարել է ռուսաստանցի պաշտոնյան` առանց հստակեցնելու, թե հատկապես որ հարցերի շուրջ են կողմերը ընդհանուր հայտարարի եկել։

Նա նշել է, որ աշխատանքային խմբի համանախագահները իրենք կտրամադրեն համապատասխան տեղեկատվությունը։

Անցած ամիս տեղի ունեցած Հանդիպումից հետո Մոսկվան հայտարարել էր, որ կողմերը մերձեցրել են մոտեցումները Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով ավտոմոբիլային ու երկաթուղային ճանապարհներին սահմանային, մաքսային և հսկողության այլ տեսակների հարցերի շուրջ։ Ըստ Հայաստանի կառավարության, կողմերը հստակեցրել են մոտեցումները այդ հարցերի շուրջ։ Թե որոնք են այդ մոտեցումները, Երևանը չէր նշել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG