Առաջիկա բերքահավաքի ընթացքում դաշտերում հացահատկի կորուստները ընկալվելու են «առնվազն որպես տնտեսական դիվերսիա,հ իմնականում որպես հանցագործություն», այսօր դիմելով ենթականերին` հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Բելառուսի կառավարության անդամների և նահանգապետերի մասնակցությամբ Մինսկում անցկացված խորհրդակցության ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է. «Բերքահավաքի հետ կապված բոլոր հարցերը՝ վառելիք, գյուղտեխնիկա, պարարտանյութեր, լուծված են։ Սկսենք շարժվել, պարենային շուկայում ստեղծված ներկա կացությունը գումար վաստակելու լավ առիթ է»։