Ամերիկյան Bloomberg գործակալությունը հաղորդում է, որ Իրանի իշխանությունները ստիպված են եղել կտրուկ կերպով նվազեցնել երկրի տարածքում արդյունահանված նավթի գինը՝ չինական շուկայում Ռուսաստանի հետ մրցունակությունը պահպանելոու նպատակով։
Bloomberg-ի տեղեկություններով՝ Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո ռուսական նավթի մատակարարումների ծավալները Չինաստան կտրուկ աճել են՝ մայիսին հասնելով ռեկորդային՝ օրական 1 միլիոն 100 հազար բարել ցուցանիշի։
«Չինաստանն այն եզակի շուկաներից է, որտեղ Իրանը դեռ կարող է վաճառել իր նավթը, ուստի Թեհրանը ստիպված էր մեծ զեղչեր սահմանել վառելիքի վրա՝ չինական շուկայի համար գրավիչ մնալու նպատակով», - պնդում է Bloomberg-ը։
Գործակալությունը նաև մանրամասնում է, որ եթե մինչև ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկը չինական շուկայում վաճառվող իրանական նավթի մեկ բարելի գինը շուկայականից 4-ից 5 դոլարով էր էժան, ապա այժմ այդ զեղչի ծավալը հասել է 10 դոլարի։