Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի անկախության օրվա առիթով Ջո Բայդենին հղած շնորհավորական ուղերձում գրել է․ «Գտնում եք, որ ԱՄՆ-ը կարող է կարևոր դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունները նորմալացնելու, հաղորդակցության ուղիները բացելու, մարդկանց միջև շփումներ հաստատելու համար՝ մի շրջափուլում, երբ Հարավային Կովկասում ձևավորվում են կայուն խաղաղություն հաստատելու և տնտեսական զարգացման բարենպաստ պայմաններ»։
«Մենք նաև գտնում ենք, որ ԱՄՆ- կարող է արժեքավոր ներդրում ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնության մշակման գործընթացում՝ հիմնված մեր կողմից ներկայացված հինգ սկզբունքների վրա»,- ըստ «ԱՊԱ» գործակալության՝ գրել է Ալիևը, հավելելով, թե գնահատում են ԱՄՆ-ի օգնությունը Ադրբեջանի տարածքի ականազերծմանը օգնելու համար և մեծ հույսեր են կապում Վաշինգոտնի հետ անհետ կորած 4000 ադրբեջանցիների ճակատագիրը պարզելու հարցում, որոնք անհետացել են հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում։