Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդն իր պարտականությունների մի մասը կփոխանցի Ուելսի արքայազն Չարլզին։ Ինչպես նշում է Daily Mail-ը, միապետի պարտականությունների ցուցակը, որը հրապարակել է Բուքինգհեմյան պալատը, փոփոխությունների է ենթարկվել։
Այս ցուցակում ճշգրտումներ են կատարվում 10 տարվա ընթացքում առաջին անգամ:
Թագուհին դեռևս նշանակված է պետության և ազգի ղեկավար: Նախկինում միապետի՝ որպես պետության ղեկավարի պարտականությունների ցանկը ներառում էր 13 կետ, այդ թվում՝ խորհրդարանի նոր նիստերի բացումը, վարչապետի նշանակումը և պետական այցերը։
Խորհրդարանի բացմանը այս տարի 96-ամյա Եղիսաբեթ II-ի փոխարեն արդեն մասնակցել է 73-ամյա արքայազն Չարլզը։