Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դադարեցրել է մասնակցությունը Եվրոպայի խորհրդի հետ համաձայնագրերին


Ռուսաստանը դադարեցնում է իր մասնակցությունը Եվրոպայի խորհրդի մասնակի և ընդլայնված համաձայնագրերին: Այդ մասին հրամանագիրը ստորագրել է վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Настоящее Время-ի փոխանցմամբ՝ խոսքը ութ համաձայնագրի մասին, որոնց մասնակցությունը ավարտվում է 2023 թվականի մարտի 16-ից:

Եվրոպայի խորհուրդը Ուկրաինայի վրա հարձակման հաջորդ օրը՝ փետրվարի 25-ին ընդունել է կազմակերպության կանոնադրական կառույցներում Ռուսաստանի ներկայությունը «սառեցնելու խտրական որոշում»: Մարտի15-ին էլ Ռուսաստանը դուրս եկավ Եվրոպայի խորհրդից:

Եվրոպայի խորհուրդը Հին մայրցամաքի միջպետական հնագույն կազմակերպությունն է, այն ստեղծվել է 1949 թվականին:

Կառույցի հիմնական նպատակը եվրոպական երկրների համագործակցությունն է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Ռուսաստանը Եվրոպայի խորհրդին անդամակցել է 1996 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG